News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ապրիլի 17-ին փոփոխություններ է մտցրել իր կանոնակարգի մեջ. այժմ օրենսդիրներին թույլատրվում է քվեարկության ժամանակ դահլիճում ներկա գտնվել մինչեւ մեկ տարեկան իրենց երեխաների հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Փոփոխության հեղինակն է Իլինոյս նահանգից դեմոկրատ Թեմի Դաքուորդը՝ առաջին ամերիկացի սենատորը, որը ծնել է իր երեխային իր լիազորությունների կատարման շրջանում:

Համապատասխան բանաձեւն ընդունվել է միաձայն: Տեքստի համաձայն՝ օրենսդիրներին թույլատրվում է քվեարկության ժամանակ դահլիճում ներկա գտնվել իրենց՝ մինչեւ մեկ տարեկան երեխաների հետ:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը վաղուց արդեն մեծ ժողովրդավարություն է ցուցաբերում երեխաների հարցում. կոնգրեսականներին թույլատրվում է իրենց հետ բերել մինչեւ 12 տարեկան իրենց երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ