News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միայն Ռուսաստանի կառավարությունն ունի այդպիսի շարժառիթ, միջոցներ եւ փորձ՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման նման հարձակման համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նա նաեւ պնդում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) կողմից նախորդ շաբաթ հրապարակված զեկույցը հաստատում է Մեծ Բրիտանիայի եզրակացությունները Սկրիպալներին թունավորման նյութի ծագման վերաբերյալ: «ՔԶԱԿ-ի կողմից անցյալ շաբաթ հրապարակված անկախ զեկույցը հաստատում է Միացյալ Թագավորության լաբորատորիայի անալիզը Սոլսբերիում կիրառված քիմիական նյութի վերաբերյալ: Մենք հիանում ենք ՔԶԱԿ-ի օպերատիվ օժանդակությամբ եւ այդ փաստերը բացահայտելու համար ձեռնարկված տեխնիկական միջոցներով»,- նշվում է Նաուերթի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ