News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

UC Rusal-ի արտադրած ալյումինի մատակարարումը Ճապոնիային ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով դադարեցվել է: Այս մասին հայտնել է ռուսական Rusal Japan-ի ճապոնական դուստր ընկերության տնօրեն Կունիխիկո Հիգասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ալյումինի հետագա մատակարարումները դադարեցվել են: Մեր գնորդները հայտարարել են, որ չեն կարող դրանց համար վճարել UC Rusal-ին, ինչը պայմանավորված է վերջերս ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցներով», - ասել է Հիգասին:

Ալյումինի աշխարհի երկրորդ խոշորագույն արտադրող UC Rusal-ը եւ Օլեգ Դերիպասկայի մյուս յոթ ընկերություններ ընդգրկվել են ԱՄՆ ֆինննախի կողմից սահմանված արգելափակիչ պատժամիջոցների ցանկում (SDN ցանկ): Ամերիկացիներին արգելվում են որեւէ գործնական հարաբերությունները ցուցակում ընդգրկված ընկերությունների հետ, իսկ այլ իրավասու մարմիններից հակագործակալներին կրկնակի պատժամիջոցներ են սպառնում՝ այդ կառույցների օգտին զգալի գործարքների համար: Պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին արգելվում է մուտքն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ, ինչպես նաեւ՝ դոլարով գործարքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ