News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2014 թվականի հուլիսից Cadillac-ը ղեկավարող Յոհան դե Նայսենը լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

Ամերիկյան General Motors-ը հայտարարել է Cadillac պրեմիում բրենդի ղեկավարի փոփոխման մասին: Ապրանքանիշի նոր նախագահ կդառնա Սթիվեն Քարլայլը, ով ղեկավարում էր ընկերության կանադական ստորաբաժանումը:

Յոհան դե Նայսենը, ով ղեկավարում էր Cadillac-ը 2014 թվականի հուլիսից, անմիջապես հրաժարական է տալիս եւ լքում է ընկերությունը, նշվում է հաղորդագրության մեջ:

Cadillac-ը նոր ռազմավարական ծրագիր էր մշակել, որի համաձայն տասնամյակի վերջում Cadillac-ի մոդելային շարքը պետք է ապահովեր լյուքսային սեգմենտի մոտ 90 տոկոսը: Դե Նայսենի ղեկավարության ժամանակ ընկերությունը մի քանի նորույթ էր ներկայացրել, այդ թվում նաեւ՝ Super Cruise ավտոմատ կառավարվող ավտոմեքենան, եւ  մոտ 50 տոկոսով մեծացրել էր Չինաստանում վաճառքի ծավալները՝ հասցնելով 175 հազար ավտոմեքենայի, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Սակայն Cadillac-ի վաճառքի աճի տեմպերը մրցակիցներից հետ էին մնում, իսկ ԱՄՆ-ում անցյալ տարի վաճառքները նվազել են 8 տոկոսով՝ մինչեւ 156.000 ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ