News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


SpaceX-ը Կանավերալ հրվանդանի (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից արձակել է NASA-ի TESS (Transiting Exoplanet Survey Satellite) արբանյակով Falcon 9 հրթիռային կրիչը՝ արեւային համակարգից դուրս Երկրի նման մոլորակներ որոնելու համար: Գործարկումը հեռարձակվել է ընկերության կայքում, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

Ընկերությունն ակնկալում է, որ երկամյա առաքելության ընթացքում մոլորակների որոնման TESS սարքն ավելի քան 200.000 աստղ կուսումնասիրի: TESS-ի խնդիրն է աստղերի պայծառ ֆոնին գտնել փոքրիկ կետեր, որոնք կարող են մոլորակներ լինել:

27 օրը մեկ անգամ աստղադիտակը փոխելու է դիտարկման գոտին, եւ հավանաբար երկու տարվա ընթացքում ամբողջ երկնային ոլորտի 85 տոկոսը ներառող քարտեզ կստեղծի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ