News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի համար լուսավոր ճանապարհը կսկսվի այն ժամանակ, երբ հանրապետությունը հրաժարվի միջուկային  զենքից: Այս մասին Ֆլորիդա նահանգում Պալմ Բիչ քաղաքի Մար-ա-Լագո կալվածքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես գիտեք, առաջիկա շաբաթներին ես հանդիպելու եմ Կիմ Չեն Ընի հետ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը քննարկելու համար», - ասել  է նա,-Հուսով եմ, որ այս հանդիպումը մեծ հաջողություն կբերի: Դա մեծ իրադարձություն կլինի Հյուսիսային Կորեայի եւ աշխարհի համար: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի հաջողությունը լինի ոչ միայն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի կամ Ճապոնիայի համար, այլեւ ամբողջ աշխարհին համար», - հավելել է Թրամփը:

«Մենք բոլորս սպասում ենք, թե երբ է ամբողջ Կորեական թերակղզին բարգավաճելու եւ խաղաղ ապրելու: Կորեական ժողովուրդն արժանի է դրան եւ վերջին տարիներրին շատ դժվարություններ է վերապրել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Միեւնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է առավելագույն ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա այնքան ժամանակ, մինչեւ Փհենյանը լիովին չվերացնի իր միջուկային ծրագիրը:

«Մենք չենք կրկնի նախորդ վարչակազմերի սխալները: Մենք կշարունակենք Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշման արշավը մինչեւ ամբողջական ապամիջուկայնացումը», - ասել է նա:

Թրամփը նաեւ նշել է, որ ԿԺԴՀ համար լուսավոր ճանապարհը կսկսվի այն ժամանակ, երբ հանրապետությունը հրաժարվի միջուկային  զենքից: Ընդ որում ապամիջուկայնացումը պետք է լինի ամբողջական եւ անդառնալի:

«Դա կլինի կարեւոր օր նրանց համար, կարեւոր օր ամբողջ աշխարհի համար»,-ասել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ