News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ես կցանկանայի հատուկ նշել ձեր անձնական ներդրումը բարեկամական, գործընկերական եւ դաշնակցական ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ողջ շրջանակի զարգացմանը, տարբեր ոլորտներում խոստումնալից համատեղ նախագծերի եւ նախաձեռնությունների խթանմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ