News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում հակահրդեհային պատրաստվածության ուսումնական վարժանքները շարունակվում են: Հերթականն անցկացվել է ապրիլի 19-ին ժամը 02:00-ին, «Երեւան Սիթի» Պրոսպեկտ Մոլ առեւտրային համալիրում:

ԱԻՆ փրկարար ծառայության «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ այցելուների տարհանումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժության պլանի համաձայն՝ հրդեհն առաջացել է «Պրոսպեկտ Մոլ» առեւտրային համալիրի 1-ին հարկի առեւտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ տարածվել է 1-ին հարկի մյուս առեւտրի կետեր եւ 2-րդ հարկ:

Առաջին հարկը ծխապատ է եւ ծխապատված գոտում մարդիկ կան: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 35 ք.մ.: Ժամանելով դեպքի վայր՝ հակահրդեհային խումբը հրդեհաշիջում է իրականացրել առաջնային հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով եւ ներքին հրշեջ ծորակներով, իսկ փրկարարական խումբը որոնողափրկարարական աշխատանքներ է կատարել: Ժամը 02:35 հրդեհաշիջման ղեկավարը հրդեհի մարման մասին ռադիոկապով հաղորդում է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են բավականաչափ թերություններ, որոնց շտկման նպատակով ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ կազմելու է հրդեհային անվտանգության եւ արձագանքման անհատական պլաններ:

Այս ամսվա ընթացքում ԱԻՆ փրկարար ծառայությունը Երեւանում, ընդհանուր առմամբ, 20 հակահրդեհային ուսումնավարժանք է իրականացնելու:

Նշենք, որ ԱԻՆ-ը հակահրդեհային պատրաստվածության լայնածավալ ուսումնական վարժանքներ եւ ստուգումներ է իրականացնում ապրիլի 2-ին Երեւանի Հյուսիսայում պողոոտայում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից հետո: Պայթել էր լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը: Պատահարի հետեւանքով 8 մարդ տուժեց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ