News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ընթացքում ԿԺԴՀ հետախուզության կողմից առեւանգված Ճապոնիայի քաղաքացիների վերադարձի հարցը բարձրացնելու մտադրությունը:

 Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք Հյուսիսային Կորեայից պահանջել միջուկային զենքի, ինչպես նաեւ տարբեր բալիստիկ հրթիռների ամբողջական, վերահսկելի եւ անդառնալի կործանումը», - ասել է նա` նշելով, որ «այժմ անհրաժեշտ է պահպանել Հյուսիսային Կորեայի վրա ճնշման առավելագույն մակարդակը»:

«Եթե Հյուսիսային Կորեան Փհենյանի հռչակագրի համաձայն ճիշտ ճանապարհի վրա կանգնի, մենք կարող ենք վերջ դնել մեր անհաջող  անցյալին եւ կարգավորել հարաբերությունները: Այս ամենի համար նախնական պայման պետք է լինի հրթիռամիջուկային զենքի եւ առեւանգված քաղաքացիների խնդրի լուծումը », - ասել է նա:

Աբեն նաեւ նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ընթացքում  ԿԺԴՀ հետախուզության կողմից առեւանգված Ճապոնիայի քաղաքացիների վերադարձի հարցը բարձրացնելու մտադրությունը:

Աբեն նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի միջեւ առաջիկա հանդիպումը կնպաստի Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորման պատմական բեկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ