News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի (ՄԶՈւ) գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտին Բաքվում կքննարկեն Բաքվում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը:

Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:

«Կողմերը կքննարկեն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը», - հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:

Պաշտպանության նախարարությունը նաեւ հաղորդել է, որ աշխատանքային այցի ընթացքում Գերասիմովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ