News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում լսեց հերթական սուտը, այն, ինչով Միացյալ Թագավորությունն արդեն փորձել է միջազգային հանրությանը մոլորության մատնել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ հրավիրված ԱԽ նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Մոսկվան բրիտանական կողմին անչափ երախտապարտ է ՄԱԿ ԱԽ-ում քննարկումներ կազմակերպելու համար: «Մենք սրան շատ էինք սպասում, սակայն, ցավոք, այսօր այդպես էլ ոչ մի նոր բան չլսեցինք»,- ասել է դիվանագետը: «Երբ լսում եմ իմ որոշ գործընկերներին, թվում է, թե սա արդեն ոչ թե «Ալիսան հրաշքների երկրում է», այլ «Ալիսան հայելիների թագավորությունում»»,- հավելել է նա:

Նա կարծիք է հայտնել, որ արեւմտյան երկրներին «ճշմարտությունը» չի հետաքրքրում ոչ միայն այս հարցում: «Նրանք չեն լսում եւ չեն լսի, ռուսերեն դա կոչվում է՝ «դու նրանց Ֆոմայի մասին, իսկ նրանք՝ Երյոմայի»: Մենք այսօր նույն սուտը լսեցինք, այն, ինչով Միացյալ Թագավորությունն արդեն փորձել է միջազգային հանրությանը մոլորության մատնել, որ Մեծ Բրիտանիան մեզնից չստացավ հարցերի պատասխանները, որ մեզ առաջադրել էր»,- դիվանագետն  այսպես է մեկնաբանել ԱԽ նիսում բանավեճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ