News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հեռանալ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից, եթե քննարկումները նրա կարծիքով անարդյունավետ լինեն: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Ճապոնիայի վարչապես Սինձո Աբեի հետ մամուլի ասուլիսի  ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ն վերջերս ԿԺԴՀ-ի հետ շփումներում զգալի առաջընթացի է հասել եւ երախտապարտ է Չինաստանին օգնության համար, նշել է Թրամփը:

 «Մենք ԿԺԴՀ-ի հետ լավ շփում ենք հաստատել. մենք արդեն այդ ուղղությամբ երկար ճանապարհ ենք անցել Հյուսիսային Կորեայի հետ», - ասել է նախագահը:

«Մենք Հյուսիսային Կորեայի նկատմամբ չափազանց խիստ պատժամիջոցներ կիրառեցինք եւ շատ բան արեցինք այդ ուղղությամբ: Ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել նախագահ Սի Ցզինպինին, որը մեզ համար ավելի շատ բան արեց, քան արել է որեւէ չինական ղեկավարը որեւէ վարչակազմի համար», - ընդգծել է նա:

Թրամփը նշել է, որ մտադիր է հեռանալ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից, եթե քննարկումները նրա կարծիքով անարդյունավետ լինեն:

«Եթե հանդիպումը անարդյունավետ լինի ես ամենայն հարգանքով կհեռանամ դրանից», - նշել է Թրամփը:

Թրամը նաեւ հայտարարել է, որ մտադիր է անել ամեն ինչ ԿԺԴՀ-ի կողմից առեւանգված ճապոնացիներին ազատելու համար:

«Ինձ համար շատ կարեւոր է առեւանգումների հարցը, քանի որ այն շատ կարեւոր է Ճապոնիայի վարչապետի համար», - ասել է Թրամփը` պատասխանելով լրագրողի հարցին: Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահը շեշտել է. «Մենք կաշխատենք այդ հարցի ուղղությամբ: Մենք կփորձենք այդ մարդկանց տուն վերադարձնել»:

1970-ական թվականներին Ճապոնիայի քաղաքացիների առեւանգման թեման առավել ցավագին հարցերից է Տոկիոյի եւ Փհենյանի հարաբերություններում, որոնք չունեն պաշտոնական դիվանագիտական կապեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ