News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Playboy ամսագրի նախկին մոդել Կարեն Մաքդուգալը American Media Inc ընկերության հետ, որին պատկանում է National Enquirer հրատարակությունը,  համաձայնության է հասել եւ արդեն կարող է բացահայտ պատմել մինչ նախագահ ընտրվելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապի մասին: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Մաքդուգալի հայտարարությանը:

«Ես ուրախ եմ, որ իմ ներկայացրած պայմաններով համաձայնություն եկա AMI-ի հետ (American Media Inc) եւ դրանով վերականգնվում է իմ կյանքի պատմության իրավունքը եւ ես ազատվում եմ այն պայմանագրից, որը ես, մոլորության մեջ լինելով, երկու տարի առաջ ստորագրել էի», —ասել է Playboy-ի նախկին մոդելը:

Ավելի վաղ նա CNN-ին պատմել էր, որ  Թրամփի հետ 10 ամսվա սիրավեպ է ունեցել, որը սկսվել էր նախագահի եւ նրա ներկայիս կնոջ՝ Մելանյայի որդու ծնվելուց մի քանի ամիս անց:

The Wall Street Journal-ը հունվարի կեսին հայտնել էր, որ National Enquirer-ի հրատակիչը Կարենին 150 հազար դոլար էր վճարել Թրամփի հետ հնարավոր կապի մասին պատմության համար, որն այդ ժամանակ Հանրապետականների կողմից նախագահի թեկնածու էր: Սակայն հրատարակությունն այդպես էլ չհրապարակեց նրա պատմությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ