News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակացությամբ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:

Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ  խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո եւ ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել եւս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են եւ՛ ցուցարարների, եւ՛ իրավապահների շարքերում: Անընդունելի եւ անթույլատրելի են ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ որեւէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:

Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը եւ խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք եւ ներողամտություն: Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն եւ միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսեւորման:  

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս:

«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փոքրամասնությունն է ճնշում մեծամասնությանը. հոգեւորականը՝ Շուռնուխի դեպքերի մասին
Եկեղեցին երբեք չի ասում՝ այս մարդկանց պետք է խարույկի վրա այրել, ծեծել...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ
Հեռախոզազրույցը տեղի է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարքության նախաձեռնությամբ...
Կրոնական առաջնորդները իրենց հայտարարությամբ ապացուցեցին, որ Թուրքիայում ճնշումներ կան. Կարո Փայլան
Հայտարարության տակ կա նաեւ Պոլսո հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանի ստորագրությունը...
Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները հայտարարություն են տարածել. միացել է նաեւ արք. Աթեշյանը
Նախկինում ծագած բազմաթիվ խնդիրներն ու դժվարությունները ժամանակի ընթացքում լուծվել են...
Ուժգորոդում քննարկել են հայկական եկեղեցի կառուցելու հարցը
Ուժգորոդում կայացել է Ուկրաինայի հայերի միության երկրորդ եռամսյակային համաժողովը...
Գարեգին Բ-ն եւ Մանե Թանդիլյանը քննարկել են Մայր Աթոռի եւ նախարարության միջեւ գործակցությանն առնչվող հարցեր
Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության եւ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջեւ գործակցությանն առնչվող հարցեր…
Partner news