Հայկական ծագման 5 գործարար, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը, Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները, Ռուբեն Վարդանյանը եւ Ալբերտ Ավդոլյանը համալրել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը՝ ըստ Forbes ամսագրի:
Ի տարբերություն ամենահարուստ գործարարների ավանդական վարկանիշի, որտեղ գնահատվում է ակտիվների արժեքը՝ այս ցուցակում հաշվի են առնվում «կենդանի» փողերը, որոնք միլիարդատերերը ստացել են ակտիվների վաճառքի դիմաց կամ՝ դիվիդենտների տեսքով: Forbes-ի ռուսական պարբերականի համաձայն՝ հայազգի գործարարների կարողության ընդհանուր թիվը շուրջ 6.8 միլիարդ դոլար է կազմում:
Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը 2018 թվականին Forbes ամսագրի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում զբաղեցրել էր 30-րդ տեղը: Սամվել Կարապետյանը վարկանիշում ընդգրկված հինգ հայերից ամենախոշոր կարողության տերն էՍամվել Կարապետյանը վարկանիշում ընդգրկված հինգ հայերից ամենախոշոր կարողության տերն է, հաղորդում է Forbes-ը: Կարապետյանի ընդհանուր կապիտալը, որը 3.7 միլիարդ դոլար է գնահատվում , նախորդ տարվա համեմատ ավելացել է 0.3 միլիարդ դոլարով:

«Վարդանյան, Բրոյթման եւ գործընկերներ» ինվեստբուտիկի համահիմնադիր, ինչպես նաեւ Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում բազմաթիվ տարբեր նախագծերի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը 2018 թվականին Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում զբաղեցրել է 109-րդ տեղը: Գործարարի ընդհանուր կապիտալը 950 մլն դոլար է գնահատվում:

«ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովը՝ 50 մլն դոլար կապիտալով, 2018 թվականի վարկանիշում զբաղեցրել է 141-րդ տեղը: Նրա կրտսեր եղբայրը՝ « ՌԵՍՈ-Գարանտիա» ՍՊԸ-ի նախագահ Սերգեյ Սարկիսովը, նույնքան գումարով զբաղեցրել է 142-րդ տեղը:

Forbes- ի վարկանիշում Telconet հիմնադրամի համասեփականատեր Ալբերտ Ավդոլյանը 146-րդ տեղում է: Գործարարի ընդհանուր կապիտալը 700 մլն դոլար է գնահատվում:




























