News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Forbes ամսագրի՝ 200 ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշում ընդգրկվել է Wildberries-ի համասեփականատեր Տատյանա Բակալչուկը եւ «Զիմնյայա վիշնյա»-ի հիմնական ներդրող Դենիս Շտենգելովը: Նորեկներից յուրաքանչյուրի կապիտալն առնվազն 500 մլն դոլար է կազմում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Նորեկներից ամենահարուստն «Ագրոկոմ» ծխախոտային խմբի սեփականատեր Իվան Սավվիդին է, որի կարողությունը 1.9 միլիարդ դոլար է գնահատվել:

Ընդհանուր վարկանիշում՝ 135-րդ տեղում եւ նորեկների ցանկում երկրորդ տեղում է միլիարդատեր Միխայիլ Գուցերիեւի կրտսեր որդի Սաիդը, որի կարողությունը Forbes-ը 750 մլն դոլար է գնահատել:

Նորեկների ցանկում երրորդ տեղը զբաղեցրել է «Ավտորորա»-ի նոր սեփականատեր Սերգեյ Շչերբակովը, ում բաժնետոմսերը նվիրել է իր հայրը՝ Վլադիմիր Շչերբակովը: Forbes-ը ժառանգի կապիտալը 700 միլիոն դոլար է գնահատել, որը լավագույն 200-ի ցանկում ապահովել է նրան 157-րդ տեղը:

Նշվում է, որ 2018 թվականին Շտենգելովը հայտնվել էր կեմերովյան «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի շուրջ սկանդալի կենտրոնում, որի հետեւանքով 64 մարդ էր զոհվել, այդ թվում նաեւ՝ 41 երեխա:

Շտենգելովը «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հիմնական  համասեփականատեր եւ հիմնական ներդրողն էր, եւ 2018 թվականի մարտին նա որպես փոխհատուցում 192 միլիոն ռուբլի էր փոխանցել հրդեհի հետեւանքով զոհվածներին՝ 3 մլն ռուբլի՝ յուրաքանչյուր զոհի համար: Շտենգելովի ընդհանուր կապիտալը 600 միլիոն դոլար է գնահատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ