News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եթե ընդդիմությունը քննադատում է իշխանություններին դպրոցական երեխաներին քաղաքական պրոցեսներին ներգրավվելու մեջ, ապա դա չի արդարացնում հակառակը՝ ընդդիմության կողմից նրանց ներգրավվելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

«Ընդհանրապես անչափահասներին քաղաքական պրոցեսներին ներգրավվելու հետ կապված կան իրավակարգավորումներ, ինչպես կարող են նրանք իրենց  իրավունքները պաշտպանել եւ ինչ միջոցներով:  Մենք նախընտրական շրջանում քննադատել ենք ոչ միայն իշխանությանը այլ նաեւ այլ քաղաքական ուժերի եւս, որոնք ներգրավվել են դպրոցականների», - ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե ի տարբերություն իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը նրանց կոչ չի արել դուրս գալ պայքարի, նրանք ինքնաբուխ են մասնակցում այդ հավաքներին, Արտակ Զեյնալյանը հարցով  պատասխանեց լրագրողին, թե երեխաները ընտրական իրավունք ունեն, եւ բացասական պատասխան ստացավ:

Մյուս դիտարկմանը, թե հնարավոր է, որ երեխաները, իրենց ծնողների վիճակը տեսնելով, են դուրս եկել պայքարի, պատգամավորը այլեւս չցանկացավ շարունակել հարցազրույցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ