News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հույս ունի պայմանավորվածության հասնել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ Իրանի միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգությունների հետ կապված։ Այս մասին  հայտարարել է զինաթափման հարցով ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ երեք եվրոպական գերտերությունների հետ բանակցություններն ինտենսիվ են եղել՝ հաշվի առնելով Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետը՝ մայիսի 12-ը։ Նա նշել է, որ Վաշինգթոնին անհանգստացնում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, նրա միջուկային գործունեությունը, ինչպես նաեւ Իրանի պահվածքը Մերձավոր Արեւելքում:

Միացյալ Նահանգները նաեւ պնդում է իրանական օբյեկտներին Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) տեսուչների մուտքի շուրջ՝ անկախ այն հանգամանքից, թե նա ծավալում է քաղաքացիական միջուկային գործունեություն թե ոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ