News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում գործազուրկների մասնագիտական ուսուցման պետական ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումներ են բացահայտվել:

NEWS.am-ի տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածներով: Մեր այս տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ դատախազության տրամադրած մանրամասների՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի իրականացման օրինականությունը: Ուսումասնիրության ընթացքում ստացված՝ առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գավառի բաժին՝ օպերատիվ եղանակով ստուգողական աշխատանքներ իրականացնելու հանձնարարությամբ:

Արդյունքում մարզի Կարմիրգյուղ համայնքի 2 բնակիչներ հաղորդումներ են տվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի համաձայն 2015թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում «Մ. Տ.-Ա.» ԱՁ-ում դիզայների (ծաղկի) մասնագիտական ուսուցում չեն անցել և ամսական նախատեսված կրթաթոշակի գումարները չեն ստացել:

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ԱՁ-ն, նախնական համաձայնության է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձանց հետ և չունենալով մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելու, ուսուցանված անձանց 50 տոկոսին երեք ամսվա ընթացքում իր մոտ մեկ տարի ժամկետով աշխատանքի տեղավորելու նպատակ, ուսուցում կազմակերպելու պատրվակով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2014 թ. սահմանված կարգով պայմանագիր է կնքել լիազոր մարմնի հետ: Դրա հիման վրա 2015թ. օգոստոսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ԱՁ-ն և Գավառի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խաբեությամբ՝ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ չիրականացնելու պայմաններում, կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր: Դրանց օգտագործմամբ զբաղվածության պետական ծրագրի իրականացման շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հափշտակվել է պետական բյուջեի միջոցներից հատկացված և կազմակերպության հաշվեհամարին փոխանցված խոշոր չափերի գումար:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով խարդախության, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ