News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան հայտարարել է «ամբողջական ապամիջուկայնացմանը» իր հանձնառության մասին եւ պայմաններ չի դնում։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝  ապամիջուկայնացման համաձայնագրի կնքումը, երկու Կորեաների եւ Միացյալ Նահանգների միջեւ խաղաղության հաստատումը եւ հարաբերությունների կարգավորումը չպետք է բարդ լինեն Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների առաջիկա հանդիպումների ժամանակ։

«Ես չեմ կարծում, թե ապամիջուկայնացումը տարբեր նշանակություն ունի Հարավային եւ Հյուսիսային Կորեաների համար։ Խոսքը Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարվող թշնամական քաղաքականությանը վերջ դնելու մասին է, որի համար անհրաժեշտ է անվտանգության երաշխիք»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ