News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետը ապրելու է կառավարական ամառանոցում, այսինքն այնտեղ, որտեղ որ օրենքով սահմանված է: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարական առանձնատնից, որտեղ է  նա ապրելու:

«Այն ինչ վերաբերում է 3-րդ նախագահին հատկացված  առանձնատան հետ, այդ խոսքը ուղիղ տեքստով կտանք, իսկ ապրելը, ես կարծում եմ վարչապետը ապրելու է այնտեղ, որտեղ որ  ապրելու է, այսինքն՝ վարչապետի համար առանձնացված առանձնատանը՝ կառավարական ամառանոցում»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարության նիստին ժամանակ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ