News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մի խումբ իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, նշելով, որ շուրջ մեկ շաբաթ Երեւանում ընթացող բողոքի ակցիաների եւ դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաեւ լրագրողներն ու լրատվամիջոցները։ 

«Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։ 

Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։  

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երեւանի Մաշտոցի պողոտա - Թումանյան խաչմերուկի մոտակայքում մի խումբ անձինք հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի եւ օպերատոր Գեւորգ Մարտիրոսյանի վրա, բռնության ենթարկել նրանց:  

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության՝ հատուկ միջոցներ կիրառելու հետեւանքով վնասվածքներ են ստացել «168.am» կայքի թղթակից Անի Քեշիշյանը եւ «Factor.am»-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը, վնասվել է նաեւ վերջինիս գործընկեր Վրեժ Մարգարյանի տեսախցիկը եւ ուղիղ հեռարձակման սարքը։

Ապրիլի 14-ին ցուցարարների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  ներխուժել է Հանրային ռադիոյի շենք, կոտրել եթերային ստուդիայի դուռը եւ պահանջել անհապաղ ուղիղ եթեր տրամադրել։

Եթե Հանրային ռադիոյում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված  քրեական գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված, ապա որոշ այլ դեպքերում իրավապահները հապաղում են՝ նույնիսկ երբ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով բավական հեշտ է պարզել հարձակվողների ինքնությունը։ Սա հիմքեր է ստեղծում իրավապահների գործողությունները խտրական որակելու համար։

Հաշվի առնելով լարված հասարակական-քաղաքական իրավիճակը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք. 

-իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց,

-ՀՀ ոստիկանությունից եւ նրա հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձանցից՝ հանդուրժողականություն եւ հարգանք ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով լրագրողների եւ օպերատորների գործունեության անհիմն սահմանափակումները, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին հասցեագրված այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի շիկացնել իրավիճակը։

-ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ կերպով վերահսկել ոստիկանության եւ քննչական մարմինների գործողությունները։ 

Լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն եւ զսպվածություն ցուցաբերելու կոչ ենք անում նաեւ «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակիցներին եւ  համակիրներին»։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» հկ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ն, Գորիսի մամուլի ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, «Իրավունքի գերակայություն» հկ-ն, «Իրավունքի ուժ» հկ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ