News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում առցանց հեռարձակմամբ ելույթում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։

«Եթե միայն գիտնայիք, թե այս ահին որքան կփափագեի կանգնել ձեր կողքին։ Ուրախ եմ, որ միասնաբար, քաջորեն կանգնած եք Երեւանի պետական շենքերի, կամուրջների վրա։ Հավատացեք, որ ուժը ձեր մեջն է»,- ասել է Արսինե Խանջյանը եւ հավելել. «Հանդարտ հեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է իշխանության համար։ Խնդրում եմ՝ այս անգամ չհիասթափվեք։  Մենք ձեզ հետ ենք։ Հեռու եք մարմնով, բայց ոչ հոգով»։

Դերասանուհին նաեւ կոչով դիմել է բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասնաբար պայքարեն։

Դիմելով իրավապահներին, նա նշել է, որ ոստիկանները պետք է պաշտպանեն ժողովրդին, այլ ոչ օրիգարխիկ համակարգը։ «Այսօրվա համակարգը անօրեն է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ