News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 19-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «ԼենԿոշ» կոշիկի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից ծուխ է դուրս գալիս: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար ավտոմեքենա:

Պարզվել է, որ Շիրակացի 8 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes B» մակնիշի (վարորդը՝ Պ. Հ., 1987 թ.), «Mercedes ML» եւ «ԳԱԶ 53» մակնիշի (վարորդը՝ Պ. Գ., 1988 թ.) ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «ԳԱԶ 53» մակնիշի եւ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Ա. Խ.-ը (1990 թ.), Ռ. Կ.-ը (1963 թ.) եւ Հ. Հ.-ը (1982 թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:57-ին:

Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
Ամենաշատ