News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պետական աշխատողներին կոչ է արել միանալ շարժմանը։ Այդ մասին նա ասել է Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։

Ըստ Փաշինյանի, պետական աշխատողները ցանկանում են միանալ շարժմանը, սակայն վախենում են, որ կկորցնեն աշխատանքը։ «Այն պահին, երբ միանաք թավշյա հեղափոխության գործընթացին, աշխատանքը կորցնելու եք ոչ թե դուք, այլ Սերժ Սարգսյանը»,- ասել է Փաշինյանն ու խոստացել. «Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետական ծառայողների եւ ոստիկանների աշխատավարձերը կբարձրացվեն, որ ստիպված չլինեն շաբաթ-կիրակի բետոն թափել սրա-նրա հայաթներում, իրենց ընտանիքը պահելու համար։ Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի»։

Նա նաեւ նշել է, թե կարմիր բերետները աշխատանքից ազատ ժամանակ կամ gg են քշում, կամ բանվորություն են անում։ «Ու նրանք պիտի հիմա մահակով Սերժ Սարգսյանի նստավայրը պաշտպանեն։ Բա դրանից հետո ձեր կանանց եւ երեխաների աչքերին ո՞նց եք նայելու»,- ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ