News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հավանություն չի տվել օրինագծին, որով նախատեսվում էր եկամտային հարկից գանձում կատարել հիփոթեքի տոկոսադրույքի չափով։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստում։

Մասնավորապես, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով նախատեսվում է եկամտային հարկի վերադարձ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի տոկոսադրույքի չափով, նաեւ այն դեպքերում, երբ անշարժ գույքը ձեռք է բերվել երկրորդային շուկայից։ Միաժամանակ, ֆիզիկական անձիք բնակարանի ձեռքբերման պահից երեք տարի շարունակ այլ անշարժ գույքի իրավունք չունեն, իսկ հիփոթեքը վերաֆինանսավորվել էր Ազգային հիփոթեքային ընկերության կամ «Բնակարան երիտասարդներին» ընկերության կողմից։

«Այս իրավական նորմը նպատակ ունի ոչ միայն լուծել բնակչության բնակարանային խնդիրը, այլ նաեւ Հայաստանում խթանել շինարարությանը եւ, որպես հետեւանք, նաեւ տնտեսական աճին»,-նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ։

Այժմ քաղաքացիների եկամտային հարկից պետք է գանձում կկատարվի  նոր բնակարանի հիփոթեքի տոկոսադրույքի չափով։

Օրինագծի հեղինակը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ