News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիան ցանկանում է «ամրապնդել եւ խորացնել» հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը Արժույթի միջազգային հիմնադրամում հանդիպման ժամանակ։ Նա հավելել է նաեւ, որ հովանավորչությունը չի բխում որեւէ կողմի շահերից, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ «մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն խոստովանի, որ ուժեղ եւ ինտեգրված ԵՄ-ն բխում է իրենց շահերից»։

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 27-ին կայցելի Վաշինգթոն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ պաշտոնական այցից մի քանի օր անց։ Սպասվում է, որ Մերկելն ու Մակրոնը Թրամփի հետ կքննարկեն Եվրոպայի համար մետաղների մաքսատուրքերի մշտական չեղարկման հարցը։ Ներկայումս ալյումինի եւ պողպատի ներկրման մաքսատուրքերը ԵՄ երկրների համար կասեցված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ