News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որեւէ անձնական նկատառում չկար Սահմանադրության բարեփոխումները նախաձեռնելիս: «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հասարակական բողոքի պատճառն այն չէ, որ մարդիկ կարծում են, թե Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը փաստացի շարունակի ղեկավարել երկիրը:

«Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որեւէ անձնական նկատառում չկար սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս: Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցներն էլ շատ դժկամությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին։ Բայց Դուք տեսաք, բոլորն ականատես եղան, թե բոլոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով դուրս եկած, որքան դրականորեն վերաբերվեցին այս փոփոխություններին»,- նշել է վարչապետը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այս փոփոխությունները եղել են Հայաստանի զարգացմանը համընթաց. պետության կազմավորման սկզբնական շրջանում անհրաժեշտ էր նախագահական համակարգ՝ մարդիկ ավելի շատ վախենում էին քաոսից, քան նախագահին տրված լիազորություններից: Որոշ ժամանակ անց եղան այլ փոփոխություններ, որոնք նույնպես չհավասարակշռեցին իշխանության թեւերը: Իսկ արդեն այս փոփոխություններով իշխանության թեւերը լիարժեք բաժանվեցին, եւ նախագահին վերապահվեց Սահմանադրության պահապանի դերը։

«Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, եւ այդ քաղաքական ուժն ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ եւ, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ 1990-ականներից բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին, որ երկիրն անցնի խորհրդարանական կառավարման մոդելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Ամենաշատ