News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարբեր հիմնարկներում նախագահի նկարը կախելը եկել է տրադիցիայի ուժով, որեւէ պարտադրանք չկա։ Այդ մասին «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ  Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով դպրոցներում եւ այլ վայրերում իր նկարների կախված լինելու փաստին։

Սարգսյանի խոսքով, իրավական ակտով այդ նորմերը սահմանված չեն, եւ որեւէ պարտադրանք չի եղել:

«Գոնե ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո՛, իմ առանձնասենյակում կային: Ի՞նչ կա դրա մեջ վատ: Այսինքն՝ պետական սիմվոլ է: Ես դրա կողմնակիցը չեմ: Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք, կասեինք՝ գիտեք, օրենքով այսպես է: Որեւէ պարտադրանք այս առումով չկա»,- ասել է Սարգսյանը:

Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե արդյոք Ֆրանսիայում Մակրոնի նկարը կախո՞ւմ են, վարչապետը պատասխանել է. «Ես չգիտեմ, չեմ տեսել, բայց ես տարբեր երկրներում տեսել եմ պետության գլխի նկարները: Ես չգիտեմ՝ իրենք կախում են, թե չեն կախում, բայց դա եկել է, այսպես՝ տրադիցիայի ուժով, ոչ թե ինչ-որ պարտադրանքով: Այսինքն՝ ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա, երբ մտնեմ մի սենյակ եւ տեսնեմ, որ իմ նկարը կախած է: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի: Հատկապես երբ դա մարդկանց գրգռում է: Այսինքն՝ իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ