News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առնվազն կես դյուժին երկրներ դիտարկում են իրենց դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին, որը առաջ էր բերել մահմեդական երկրների վրդովմունքն ու Եվրոպայի քննադատությունը։

ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի մայիսի 14-ին՝ այն նույն օրը, երբ Իսրայելը 1948 թ․ հռչակեց իր անկախությունը։

Դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն կոչ է արել իրենց դեպանատները տեղափոխել Երուսաղեմ՝ խաղաղությանը նպաստելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել Գվատեմալային, որը ԱՄՆ-ից հետո որոշում կայացրեց դեպանատունը տեղափոխել Երուսաղեմ, սակայն չի նշել մյուս երկրներին, որոնք հետեւել են այս օրինակին։

Նեթանյահուն հայտնել է, որ Երուսաղեմ տեղափոխված առաջին տասը դեսպանությունները արտոնություն կստանան՝ չհստակեցնելով ինչ մասին է խոսքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ