News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կան մի խումբ մարդիկ, որ ընտրություններից հետո փորձում են այլ ուղիներով փոխել ընտրությունների արդյունքները։ «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ սա երկրի զարգացման տեսակետից անընդունելի համարելով։

Ըստ Սարգսյանի, Հայաստանում իշխանությունը ձեւավորվել է ընտրությունների հիման վրա։ «Մարդկանց կարծիքները կարող են լինել սուբյեկտիվ, դրա համար էլ կան հատուկ մասնագիտացված, այդ թվում եւ միջազգային կառույցներ, որոնք գնահատում են ընտրությունների որակը։ Եվ այդ գնահատականներով՝ ընտրություններն արտահայտել են հայ ժողովրդի կամքը»,- ասել է նախագահն ու հավելել է. «Ես չեմ ասում, որ եղել են իդեալական ընտրություններ, եւ չեմ բացառում, որ խախտումներ են եղել տարբեր տիպի, տարբեր տեսակի։ Բայց այդքան համատարա՞ծ, ու այդ մարդիկ չե՞ն տեսել դա։ Հարյուրավոր դիտորդներ են եղել, չե՞ն տեսել։ Հիմա խոսում են համատարած ընտրակաշառքների մասին։ Բա այդ ինչպե՞ս եղավ, որ 2017 թվականին, երբ ամեն ինչը նկարում է՝ հեռախոսից սկսած, ամեն ինչ ուղիղ եթերում է, հանկարծ մի տեղ չտեսան այդ համատարած ընտրակաշառքներ բաժանելը»։

Սարգսյանի խոսքով՝ փաստվեց, որ որոշ տեղերում դպրոցների տնօրենների վրա պարտադրանք է եղել, պարզեցին, որ մի տեղ ընկերության սեփականատերը փորձել է ուղղորդել, բայց այդ մի քանի դեպքով կարծիք չի կարելի կազմել։

«Ովքեր փորձում են անօրինական ճանապարհով անհամաչափորեն ուրիշների իրավունքները խախտել, մի պահ պիտի կանգ առնեն ու մտածեն՝ էս ի՞նչ ենք անում: Ո՞ր երկրում են կարողացել, այդպիսի խնդիրներ ունենալով, հաջողության հասնել անկայունության միջոցով: Բոլորի համար պարզ է, չէ՞, թե անկայունությունը ինչ է բերելու»- ասել է նա եւ հավելել, որ, ընդհանրապես, գործողությունների մեջ տրամաբանություն պետք է լինի.

«Ո՞րն է տրամաբանությունը: Պրոցեսը, ենթադրենք, տեղի չի ունեցել, իրենք խափանել են: Խափանել են հաջորդ անգամ, էդ պրոցեսը տեղի չի ունեցել, ի՞նչ է լինելու հետո: Իրենք, ի՞նչ է, դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Երբ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա՝ շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մի անգամ մենք արդեն անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են՝ մի անգամ էլ անցնենք... ինչ ասեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: 

Նրա խոսքերով՝ իշխանությունները եւ իրավապահ մարմինները  ամեն ինչ անելու են, որ խուսափեն նման հանգուցալուծումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ