News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում անհանգստացած են, թե արդյոք Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում կկարողանան ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուերտը, փոխանցում է Reuters-ը։

«Արտակարգ դրության ժամանակ դժվար է ամբողջությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել այնպես, որ այն համապատասխանի թուրքական օրենքներին, ինչպես նաեւ Թուրքիայի միջազգային պարտավորություններին»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը յոթերորդ անգամ երկարաձգելու մասին: Արտակարգ դրությունը մտցվել է 2016 թվականի հունիսին հեղաշրջման փորձից հետ:

Իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ