Սաուդյան Արաբիայում զինյալների հետ բախման հետեւանքով անվտանգության ուժերի 4 աշխատակից է զոհվել, եւս 4-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում՝ Ասիր նահանգում, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ հրաձգության հետեւանքով հարձակվողներից մեկը զոհվել է, եւս երկուսը կալանավորվել են։
Ասիր նահանգը սահմանակցում է Եմենի հետ, որտեղ արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ պայքար է մղում ապստամբ հուսիների դեմ, սակայն դեռ հստակ չէ՝ կապված է Եմենի պատերազմի հետ այս միջադեպը։