News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական կուլիսներում մի քանի օր է՝ քննարկվում է, թե ինչով կվերջանա Նիկոլի սկսած «գրագետ, բազմակոնտուր, համաժողովրդական» պայքարը, եւ «անհաջողության» դեպքում արդյոք Նիկոլի նկատմամբ որեւէ քայլ իշխանությունները կձեռնարկե՞ն` ձերբակալում, անձեռնմխելիությունից զրկում: Պատգամավորները հիմնականում սխալ են համարում այդ կարգի քայլերը, այնուհանդերձ, շարունակվելու դեպքում ոմանք չէին բացառում ձերբակալելու տարբերակը։

«Բայց 72 ժամ հետո բաց կթողնեն, բացառեք, որ կալանավորման որոշում կայացվի, եւ դատախազը մտնի ԱԺ` Նիկոլի անձեռնմխելիության հարցով։ Իշխանությունները երբեք դա չեն անի»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ական իրավաբանը: Մենք նույն հարցով դիմեցինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։

«Կուլիսներում նման խոսակցությունների ականատես չեմ եղել»: Իսկ եթե, Աստված մի արասցե, հանկարծ դատախազը նման հարցով փորձի մտնել խորհրդարան, չէ՞ որ նախադեպեր կան` Վանոն, Օսկանյանը, ինչպե՞ս կվարվեք։ «Եղավ Կիկոսի մահը․ գդակը՝ պոպոզ, անունը՝ Կիկոս։ Ես չեմ կարծում, թե պատկանում եմ այն գործիչների շարքին, ովքեր առանց կոնկրետ մեղադրանքի, առանց գործընթացներին տեղյակ լինելու, կարող են պատասխանել այդ հարցին։ Ես չեմ կարող մեկնաբանել այդ ամենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ