News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի հետ հանդիպման ժամանակ մի շարք պայմաններ է նշել, որոնց պարագայում երկու երկրների մերձեցումը հնարավոր կլինի։ Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է «Վեդոմոստի»–ն։

«Դա պահանջում է 2016 թ. ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության, Մեծ Բրիտանիայում քիմիական զենքի կիրառման, Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի շուրջ մեր մտահոգությունների վերացում»,–նշված է հայտարարության մեջ։

Ապրիլի 6-ին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել 24 խոշոր ռուս գործարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ 15 ընկերությունների նկատմամբ։ Ավելի ուշ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է պատժամիջոցների նոր  շարքի մասին։ Սակայն Սպիտակ տունը հետաձգել է այդ հարցը։  

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ