News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա հարձակման ծրագրերն ամերիկյան կոալիցիան տեղեկացվել էր այն մասին, թե որտեղ են գտնվում Ռուսաստանի Դաշնությունը «կարմիր գծերը»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լավրով պատմել է, որ դեռ մինչ արեւմտյան եռյակի կողմից հարված հասցնելու պլանների իրականացումը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը պարզ ասաց, որ եթե այսպես կոչված կոալիցիայի որեւէ ռազմական գործողություններ վնասեն ռուս զինծառայողներին, ապա մենք կոշտ եւ հստակ պատասխան կտանք: «Ընդ որում, մենք որպես լեգիտիմ թիրախներ կդիտարկենք ոչ միայն հրթիռները, այլ նաեւ կրիչները: Դա ասվել է հստակ եւ միանշանակ», - ասաց նա:

ՌԴ արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ դրանից հետո շփումներ են եղել ռազմական ղեկավարության մակարդակով՝ գեներալների մակարդակով, մեր ներկայացուցիչների եւ ամերիկյան կոալիցիայի հրամանատարության միջեւ: Նրանք տեղեկացվել են, թե որտեղ են գտնվում մեր «կարմիր գծերը» «գետնի վրա», աշխարհագրորեն: Եվ, ամեն դեպքում, արդյունքները ցույց են տալիս, որ նրանք այդ «կարմիր գծերը» չեն անցել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ