News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական մեքենաշինական Bentley Motors ընկերությունը հետայսու իր պաշտոնական ներկայացուցչությունն ունի նաեւ Հայաստանում՝ ի դեմս Bentley Yerevan-ի (ֆոտոռեպորտաժ

Հայաստանում մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող Դերժավա-Ս Գրուպի-ը, հայ սպառողին է ներկայացնում նաեւ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող Bentley ապրանքանիշը, որի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 19-ին Երեւանում (Ծովակալ Իսակովի 32/1 հասցեում)։

Bentley Yerevan ցուցասրահում ներկայացված են LUXE դասի ավտոմեքենաներ, որոնք բացառապես ձեռագործ են՝ ինչպես թելադրում է լեգենդար ապրանքանիշի ավանդույթը՝ նրանց համար, ովքեր գնահատում են շքեղությունը, արագությունը, հարմարավետությունն ու որակը։

Խանութի բացման արարողության ժամանակ Bentley Russia & Region East-ի կառավարիչ Մարկո Վան Ալթենը (Marco van Aalten)  լրագրողներին հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց հայաստանյան նորկայացուցչին, Դերժավա-Ս Գրուպի-ին՝ ի դեմս Համբարձումյանների ընտանիքի՝ հայտնելով, որ Bentley Motors –ը հայաստանյան շուկայում ունի հավատարիմ հաճախորդների բանակ, որոնք հետաքրքրված են Bentley ավտոմոբիլներով, քանի որ գնահատում են որակը, հարմարավետությունն ու շքեղությունը։

«Հենց այդ պատճառով էլ այստեղ ներկայացուցչություն ունենալը շատ կարեւոր է Bentley Motors ընկերության համար։ Մենք ցանկանում ենք լինել ամենուր, որտեղ ապրում են մեր հաճախորդները»,-նշել է տարածաշրջանում Bentley ապրանքանիշի ղեկավարը։

Նրա խոսքով՝ նոր դիլերական կենտրոնը Երեւանում հնարավորություն կտա ամրապնդել կապը հայ հաճախորդների հետ եւ Հայաստանի ավտոշուկայում ապահովել արտադրության հետ ասոցացվող շքեղությունը։

«Bentley նոր ու գեղեցիկ ավտոսրահը եւ ոչ պակաս գեղեցիկ տեխսպասարկման կենտրոնը Հայաստանում կձեւավորեն  LUXE դասի ավտոմեքենաների սպասարկման նոր մշակույթ։ Սպասարկումն առաջնակարգ կլինի ոչ միայն վաճառքի առումով, այլ նաեւ ծառայությունների, տեխնիկական սպասարկման եւ ձեռագործ աքսեսուարների լայն տեսականու պարագայում»,-իր հերթին նշել է Bentley Yerevan-ի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան ավտոսրահում ներկայացված է Bentley-ի համալիր հավաքածուն՝ մոդելների շարքում են Bentley-ն, Flying Spur-ը, Bentley Mulsanne-ը, Bentley Bentayga-ը, ինչպես նաեւ նորույթ՝ Bentley-Continental GT-ն։ Ավտոմեքենաների գինը տատանվում է 114 միլիոնից մինչեւ 270 միլիոն դրամի սահմաններում է (324,3 -561,3 հազար դոլար)։

«Բացառություն է Bentley Continental GT կուպեն, որը Հայաստանում կներկայացվի մոտ ժամանակներս՝ արտադրության ժամկետի պատճառով»,-հավաստիացրել է Արտեմ Սիմոնյանը։

Եվրոպայում Bentley-ի տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Էնգսթլերի խոսքով՝ Bentley առաջատար համաշխարհային ապրանքանիշի ընդլայնումը Եվրոպայում ընկերության հիմնական հաջողություններից է էլիտար ավտոմեքենաների արտադրության ոլորտում։ «Սա կարեւոր օր է Bentley Motors-ի համար, եւ ուրախ ենք, որ ունենք հուսալի եւ պրոֆեսիոնալ գործընկեր՝ ի դեմս Դերժավա-Ս Գրուպի-ի»,-նշել է նա:

Նոր սրահը ձեւավորվել է Bentley-ի միջազգային կորպորատիվ ոճով, որտեղ ընկերության հարուստ պատմությունը ներդաշնակորեն միաձուլվել է դիլերական կենտրոնի ժամանակակից շքեղության տարրերի հետ։ Բացի այդ, սրահում կա անհատական գոտի, որտեղ հաճախորդները կարող են ըստ իրենց ճաշակի պատվիրել թափքի գույնը, կաշվի հարդարման տարբերակները եւ օգտվել ինչպես լայն տեսականուց, այնպես էլ մի շարք հնարավորություներից։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ