News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ЕТА բասկյան ահաբեկչական խմբավորումն ընդունում է ահաբեկչական գործողությունների իրականացման իր անմիջական պատասխանատվությունը եւ Իսպանիայի ժողովրդի ներողությունը հայցում։  Խմբավորման հայտարարության ամբողջական տեքստը  հրապարակվել է Gara թերթում։

«Դա այլեւս երբեք չպետք է կրկնվի։ Մենք հասկանում ենք, որ այս տարիների ընթացքում շատ ցավ ենք պատճառել։ Մենք ցանկանում ենք մեր հարգանքն հայտնել զոհերին, վիրավորներին եւ   ЕТА–ի գործաղություններից տուժածներին եւ ցավում ենք դրա համար։ Այս քաղաքական եւ պատմական հակամարտությունը վաղուց պետք է արդար եւ ժողովրդավարական լուծում ստացած լիներ»,–նշված է հայտարարությունում։

Մեկնաբանելով այս հարյտարարությունը՝ Իսպանիայի կառավարությունը նշել է, որ խմբավորման որոշումն իրավական պետության ուժի հետեւանքն է, որը ժողովրդավարության զենքով հաղթեց ЕТА–ին։ «Լավ է, որ ահաբեկչական խմբավորումը ներողությամբ է դիմում զոհերին, քանի որ զոհերը, նրանց հիշատակը, պատիվն ու արժանապատվությունը որոշիչ էին ЕТА–ի պարտության հարցում»,–նշել են երկրի կառավարությունում։

ЕТА («Բասկերի երկիր եւ ազատություն») հիմնադրվել է 1959 թ. եւ հանդես էր գալիս բասկերի տարածքների անկախության համար՝ ներառյալ Իսպանիայի հարավում եւ Ֆրանսիայի հարավ–արեւմուտքում գտնվող հողերը։

1960-ական թթ. վերջերին նրանց գործողությունների պատճառով ավելի քան 800 մարդ է զոհվել։ ԱՄՆ–ն եւ ԵՄ–ն ЕТА–ն ներառել են ահաբեկչական կազմակերպությունների շարքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ