News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի կարող չպատասխանել գույքի առանձնացմանը, դիվանագետների արտաքսմանը՝ դա անարգանք է հենց իրենց նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես համոզված եմ, որ պետք է արժանի պատասխան տալ։ Բայց մարտերի, խառնակչության մեջ մտնել չենք պատրաստվում՝ դա մեր նախագահի ոճը չէ»,–նշել է նա։

Խոսելով Պուտինի եւ Թրամփի  հնարավոր հանդիպման տեղի եւ ժամկետների մասին՝ Լավրովը ասել է, որ այցը դեռ չի նախապատրաստվում, բայց հենց ինչ–որ զարգացում լինի, Մոսկվան անպայման կպատմի, սակայն ռուսական առաջնորդը պատրաստ է հանդիպել իր ամերիկյան գործընկերոջ հետ։

«Մենք ելնում ենք նրանից, որ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցի ժամանակ  այսպիսի առաջարկ է արել՝ ասելով, որ ուրախ կլինի Սպիտակ տանը նրան տեսնել, ապա ուրախ կլինի հանդիպել պատասխան այցի ժամանակ։ Թրամփն այդպիսի առաջարկ արել է, մենք ելնում ենք նրանից, որ նա այն կհստակեցնի։ Նախագահը Պուտինը պատրաստ է այդ հանդիպմանը»,–ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ