News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ շաբաթ Երեւանում ընթացող բողոքի ակցիաների եւ դրանց հակազդելու՝ իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաեւ լրագրողներն ու լրատվամիջոցները։ 

Ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։ 

Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։  

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երեւանի Մաշտոցի պողոտա - Թումանյան խաչմերուկի մոտակայքում մի խումբ անձինք հարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող «Factor.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արեւիկ Սահակյանի եւ օպերատոր Գեւորգ Մարտիրոսյանի վրա, բռնության ենթարկել նրանց:  

Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության՝ հատուկ միջոցներ կիրառելու հետեւանքով վնասվածքներ են ստացել «168.am» կայքի թղթակից Անի Քեշիշյանը եւ «Factor.am»-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանը, վնասվել է նաեւ վերջինիս գործընկեր Վրեժ Մարգարյանի տեսախցիկը եւ ուղիղ հեռարձակման սարքը։

Ապրիլի 14-ին ցուցարարների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  ներխուժել է Հանրային ռադիոյի շենք, կոտրել եթերային ստուդիայի դուռը եւ պահանջել անհապաղ ուղիղ եթեր տրամադրել։

Եթե Հանրային ռադիոյում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված  քրեական գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված, ապա որոշ այլ դեպքերում իրավապահները հապաղում են՝ նույնիսկ երբ լուսանկարների ու տեսանյութերի միջոցով բավական հեշտ է պարզել հարձակվողների ինքնությունը։ Սա հիմքեր է ստեղծում իրավապահների գործողությունները խտրական որակելու համար։

Հաշվի առնելով լարված հասարակական-քաղաքական իրավիճակը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք. 

իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց,

ՀՀ ոստիկանությունից եւ նրա հովանու ներքո գործող քաղաքացիական հագուստով անձանցից՝ հանդուրժողականություն եւ հարգանք ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նկատմամբ՝ բացառելով լրագրողների եւ օպերատորների գործունեության անհիմն սահմանափակումները, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին հասցեագրված այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի շիկացնել իրավիճակը։

ՀՀ գլխավոր դատախազությունից՝ պատշաճ կերպով վերահսկել ոստիկանության եւ քննչական մարմինների գործողությունները։ 

Լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ հանդուրժողականություն եւ զսպվածություն ցուցաբերելու կոչ ենք անում նաեւ «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների մասնակիցներին եւ  համակիրներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

Բերման են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին. ոստիկանությունը հայտնում է, որ ազատ են արձակել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ