News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կորեայի հանրապետությունը եւ Հյուսիսային Կորեան ուղիղ հեռախոսագիծ են հաստատել երկու երկրների առաջնորդների միջեւ։ Այս մասին հաղորդել են Հարավային Կորեայի միավորման նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուղիղ գիծը կապում է Կապույտ տունը՝ նախագահ Մուն Չժե Ինի նստավայրն ու Հյուսիսային Կորեայի պետական խորհրդի կենտրոնական գրասենյակը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Սեուլում աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Հարավային Կորեայի տեխնիկական անձնակազմը հաջողությամբ փորձնական զանգ է կատարել, որի ժամանակ ոչ մի տեխնիկական խնդիր չի առաջացել։ Ապա հետեւել է պատասխան զանգը Հյուսիսային Կորեայից։

Կորեայի հանրապետության պատվիրակությունը մարտի 5-ին Փհենյանում հանդիպել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։ Բանակցությունների ընթացքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների առաջնորդների հանդիպումներ կազմակերպելու շուրջ։ Դրանից հետո մեկնարկած երկխոսության ժամանակ հաստատվել է միջկորեական երկխոսության ամսաթիվը՝ ապրիլի 27-ը։ Բացի այդ, Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը, սպասվում է, որ կկայանա այս տարվա մայիսին կամ հունիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ