News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների միջեւ զրույցներից մեկի մանրամասները, որոնք նկարագրված են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի գրքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Եթե այդպես է գրված գրքում, ապա գրքի առնվազն այդ հատվածն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ իր հուշերում ՀԴԲ-ի նախկին ղեկավարը նշել է, որ Պուտինը Թրամփի հետ զրույցներից մեկում խոսել է թեթեւ վարքի տեր ռուս կանանց գեղեցկության մասին

«Նախագահ Պուտինը չէր կարող նախագահ Թրամփին նման բան ասել, հատկապես, եթե հաշվի առնել, որ մինչ Թրամփի՝ նախագահ դառնալը նրանք երբեւէ չեն շփվել»,- ընդգծել է Պեսկովը: «Ինչ վերաբերում է Կոմիի գրքի մնացած բովանդակությանը, ես դատել չեմ կարող, չեմ կարդացել», - եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ