News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրեմլը գտնում է, որ ամերիկյան դեսպանատունը դիտավորյալ է ձգձգում «Աերոֆլոտի» օդաչուներին մուտքի արտոնագիր տրամադրելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, սա ընդհանուր մտահոգություն է Մոսկվայում։ Ակնհայտ է, որ ամերիկացիները վիզային գործունեության բարդացման օբյեկտիվ պատճառներ չունեն»,-ասել է Պեսկովը։

Նա այդպես է պատասխանել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավիահաղորդակցության դադրեցման սպառնալիքի մասին հարցին կապված «Աերոֆլոտի» օդաչուներին մուտքի արտոնագիր տրամադրման ձգձգումների հետ։  «Իհարկե, մենք մտահոգված ենք, մենք դեպքերի այդպիսի զարգացում չենք ցանկանում»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ