News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական ZTE ընկերությունն իրավաբանական նորմերին համապատասխան կձեռնարկի բոլոր հնարավոր  միջոցներն ԱՄՆ առեւտրի նախարարության գործաղություններից իր օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին նշված է կորպորացիայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստվում ենք այդ հարցը լուծել բանակցությունների միջոցով եւ մտադիր չենք հրաժարվել հետագա ջանքերից»,-նշված է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանություններն ընկերության նկատմամբ դիմել են կոշտ պատժամիջոցների մինչեւ անկախ հետաքննությունը կավարտվեր։

Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ կատավարության նման միջոցները կարող են լուրջ վնաս հասցնել նաեւ իրեն, քանի որ կտուժեն նաեւ Միացյալ Նահանգների բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք գործնական հարաբերություններ ունեն ZTE-ի հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ապրիլի 15-ին ZTE-ին զրկել է ԱՄՆ իր արտադրանքը մատակարարելու արտոնությունից։ Ամերիկյան ընկերություններին արգելվել է նաեւ ZTE սարքավորումները վաճառել:

Տարբեր գնահատականներով՝  ընկերությունն ամերիկյան շուկայից գնում է իր բաղադրիչների 25-30 տոկոսը, որոնք օգտագործում է իր արտադրանքներում՝ ներառյալ բջջային սարքավորումներն ու սմարթֆոնները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ