News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գներն արհեստականորեն են բարձրացված: Այս մասին Թրամփը նշել է «Թվիթերի» իր միկրոբլոգում, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ըստ երեւույթին, ՕՊԵԿ-ը հին գործին է անցել: Ամենուր նավթի ռեկորդային քանակությամբ, ներառյալ ամբողջությամբ բեռնված նավերով ծովում: Նավթի գներն արհեստականորեն են բարձրացված: Սրա մեջ ոչ մի լավ բան չկա, եւ սա չի կարող ընդունելի լինել»,- նշել է Թրամփը:

Նավթի համաշխարհային գները նվազում են 2014 թվականի ռեկորդների թարմացումից հետո:

Looks like OPEC is at it again. With record amounts of Oil all over the place, including the fully loaded ships at sea, Oil prices are artificially Very High! No good and will not be accepted!

— Donald J. Trump (@realDonaldTrump) 20 апреля 2018 г.

Հյուսիսամերիկյան Brent տեսակի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,26 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 73,59 դոլարի, WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները՝ 0,31 տոկոսով, բարելի դիմաց հասնելով մինչեւ 68,08 դոլարի: Այս շաբաթ Brent-ը հաղթահարել է բարելի դիմաց 74 դոլարի նիշը, WTI-ն՝ 69 դոլարի, երկու նիշերն էլ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերից առավելագույնն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ