News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում Time պարբերականը հրապարակել է 2018 թվականին աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց վարկանիշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ցուցակը մի քանի կարգից է բաղկացած՝ նորարարներ, արտիստներ առաջնորդներ, կուռքեր եւ տիտաններ, որոնցից յուրաքանչյուրում մարդիկ են ներկայացված գործունեության տարբեր ոլորտներից:

Այս տարի առաջնորդների կարգի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, սաուդյան արքայազն Մոհամմեդ բին Սալմանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ այլք:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարի պարբերականի խմբագրության կողմից ցուցակի մեջ չի ներառվել:

«Տիտաններ» կարգի մեջ են հայտնվել գյուտարար Իլոն Մասկը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ճարտարապետ Էլիզաբեթ Դիլերը եւ այլք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ