News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել արտահերթ ԱԺ ընտրություններով:

ՕԵԿ-ի հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե՛ համակարգային հիմնախնդիրների եւ թե՛ արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի:

Չլինելով իշխանափոխությունը հեղափոխական ճանապարհով իրականացնելու քաղաքականության կողմնակից, որը կարող է ուղեկցվել բռնությամբ, արյունով, ներքին եւ արտաքին այլ սպառնալիքներով, այդուհանդերձ, կուսակցությունը ողջունում է քաղաքական ու քաղաքացիական զարթոնք ապրող հայրենի երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր իրենց քաղաքացիական շիտակ դիրքորոշմամբ ահազանգում են երկրում կուտակված բազմաթիվ հիմնախնդիրների մասին` ակնկալելով արագ, վճռական եւ արմատական փոփոխություններ:

Կուսակցությունը ընդգծում է քաղաքացիական ակտիվիստների, խաղաղ երթերի եւ ցույցերի մասնակիցների՝ առանց բռնի կոչերի եւ բռնի գործողությունների պայքարի միտված մարտավարությունը, կարեւորում է ազատ լրատվական հանրության եւ լրագրողների օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ եւ հասարակության առջեւ հաշվետու վերաբերմունքը:

Միեւնույն ժամանակ, մենք դատապարտում ենք սադրանքի, ժողովրդին եւ ոստիկանությանը հրահրելու բախման ենթակա ցանկացած փորձ` այն դիտարկելով որպես իրավիճակը սրելու դավադիր դիրքորոշում:

Իշխանությունը, հասարակությունը եւ քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ եւ ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության եւ ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք:

Ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել եւ մնում է քաղաքական լուծումը, որի իրականացման նպատակով հրատապ է դառնում հստակ քաղաքական օրակարգի ձեւավորումը, որի նպատակը պետք է լինի վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը որպես քաղաքական հրամայական դիտարկելու անհրաժեշտությունը:

Ելնելով վերոշարադրյալից՝ ‹‹Oրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում ծավալված քաղաքական եւ քաղաքացիական ընդվզման բոլոր մասնակիցներին, ոստիկաններին ցուցաբերել քաղաքացիական եւ քաղաքական զգոնություն, զերծ մնալու համար անցանկալի զարգացումներից, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետեւանքների: Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ եւ ձերբակալություններով, եւ թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ եւ երկարաժամկետ վտանգներ եւ ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձեւավորմանը, մշակելով իրավիճակի  հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսեւորումներ,  ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական եւ քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձեւավորում:

Դա կապահովի եւ կերաշխավորի նոր եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում եւ փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսեւորելու ազատ եւ արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը եւ Հայաստանում ձեւավորել նոր որակի եւ, ինչու ոչ, նաեւ երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության եւ լայն համախոհության իշխանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ