News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորներն ապրիլի 20-ին հաստատել են նոր կառավարության կառուցվածքը, ծրագիրը եւ կազմը Մուհամեդկալի Աբիլգազիեւի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են օրենսդիր մարմնից։

«Աբիլգազիեւի եւ նախարարների թեկնածությանն արտահարթ նիստի ժամանակ հավանություն է տվել պատգամավորների անհրաժեշտ մեծամասնությունը»,-նշել են խորհրդարանում։

«Կառավարության նոր կազմին կողմ է քվեարկել 115 պատգամավոր, դեմ՝ զրո»,-հաղորդել են Ժոգորկու Քենեշում (Գերագույն խորհրդում)։

Նախկին կառավարության անդամների գրեթե կեսը պահպանել են իրենց պաշտոնը։ Նոր կառավարությունը պաշտոնապես իր պարտականություններին կանցնի երկրի նախագահի կողմից խորհրդարանի որոշման ստորագրումից հետո։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news