News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իսրայելի վաչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրեական պետության անկախության 70-ամյակի առիթով շնորհավորելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նեթանյահուն համապատասխան հայտարարությունը կատարել է Թել Ավիվում կառավարության հատուկ հանդիսավոր նիստում՝ նվիրված Անկախության հռչակագրի ստորագրման տարեդարձին:

«Ես շնորհավորանքների համար շնորհակալություն եմ հայտնում համաշխարհային առաջնորդներին, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին,- ասել է Նեթանյահուն իր կառավարության նախարարներին: - Այս շնորհավորանքներն արտացոլում են ազգերի շարքում Իսրայելի աճող կարգավիճակը»:

Իսրայելի վարչապետի հայտարարությունն ուրբաթ տարածել է նրա գրասենյակը:

«5708 թվականի իյարի 5-ը պատմության մեջ յուրահատուկ օր է,- ասել է Նեթանյահուն կառավարության հանդիսավոր նիստի ժամանակ: - Այդ օրը այս սենյակում որոշում է ընդունվել Իսրայելի հողի վրա հրեական պետության ստեղծման մասին, այսպիսով վերականգնվել է մեր հողի վրա մեր քաղաքական ինքնիշխանությունը»:

2018 թվականի իյարի 5-ը համընկնում է ապրիլի 18-ի երեկոյից մինչեւ ապրիլի 19-ի երեկո ժամանակահատվածին: Ավանդույթի համաձայն՝ հրեական հնագույն լուսնային օրացույցով օրերը հաշվում են մայրամուտից մայրամուտ: Իսրայելի անկախության 70-ամյակի տոնակատարությունը կառավարության որոշմամբ պաշտոնապես տեւում է 70 –ժամ՝ ապրիլի 18-ի երեկոյից սկսած:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ