News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության 06.03.2018թ.  նիստում  ընդունվել է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելը նաեւ 2018թ. շարունակելու մասին որոշումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ եթե լրացել է երեխայի մեկ տարին, ապա մինչեւ 2018թ. մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում ամսական մինչեւ 25000 դրամ կարող է փոխանցվել հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների համար:

Ընտանեկան դրամագլխից այլ բանկային հաշիվ ամսական փոխանցումներ կատարելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը դիմում է այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության հաշիվը՝ ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը եւ համապատասխան դիմում:

Ուշադրություն՝ ծնողն այսուհետ կարող է մեկ դիմումով հանձնարարական տալ բանկին պարբերական փոխանցումներ կատարել նաեւ դիմելու ամսվան հաջորդող մնացած ամիսների համար մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ